Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Միլանն» ընդդեմ «Բարսելոնի»

«Միլանն» ընդդեմ «Բարսելոնի»
20.02.2013 | 12:12

Օրվա «Միլան»-«Բարսելոն», «Գալաթասարայ»-«Շալկե-04» հանդիպումներով խաղարկված կլինեն Չեմպիոնների լիգայի play off-ի բոլոր առաջին հանդիպումները: Հասկանալի տրամաբանությամբ մարզասերների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես առաջին դիմակայությունը: «Բարսելոնի» ֆոնի վրա ներկայիս «Միլանը» ինչ խոսք, շահեկան չի դիտվում ինչպես խաղային որակներով, այնպես էլ ունեցած կազմով, եւ ֆուտբոլային աշխարհն երկռաունդանոց հանդիպման ելքը կանխորոշված է համարում: Պատմական փոքրիկ էքսկուրսով տեղեկացնենք, որ 1994-ի հիշարժան հանդիպումից հետո, երբ եզրափակչում իտալական ակումբը 4:0 հաշվով ջախջախեց իր այսօրվա վիզավիին, ի պատասխան, սկսած 2006-ից, «Բարսելոնը» վրեժը լուծելու առիթը բաց չի թողնում: Պարզ է, որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը դեմ չէր լինի տխուր ավանդույթի դեմն առնելուն, սակայն ինչպե՞ս, երբ մի կողմից չունես հուսալի պաշտպանություն, փոխարենն ունես կազմակերպված խաղով, հարձակողական գործողություններով փայլող մրցակից, ում թիվ մեկ դեմքը իրեն առանձնապես լավ չի զգում Չեմպիոնների լիգայի խաղարկության այս փուլի վեց խաղում խփած հինգ գոլից այն դեպքում, երբ ներքին առաջնությունում յուրաքանչյուր հանդիպումում ունի 1,5 գոլ միջինացված արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ